02 12 2020

Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել․ Ստեփան Դանիելյանը՝ մտավորականներին

Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել․ Ստեփան Դանիելյանը՝ մտավորականներին

Մտավորականությունը զայրացած է, որ Փաշինյանն իրենց խաբել է, բայց իրենք են խաբվել, որովհետև չունեն արժանապատվության, էթիկայի սկզբունքներ, իրավական պարզագույն գիտելիքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մտավորականությունը զայրացած է, որ Նիկոլն իրենց խաբել է։

Ոչ, սիրելիներս, Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետեւ չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ, իրավական պարզագույն գիտելիքներ, մարդկային հարաբերությունների չափանիշներ, ու վերջապես, էսթետիկական նվազագույն ճաշակ, որ նման մարդու եք հավանել։

Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է։ Իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին։

Ամենատխուրն այն է, որ վաղն էլ են օգտագործելու ու օգտագործվողների հերթերն անպակաս չեն լինելու։

Դուք մտավորականներ եք, ինչը պարտադիր չէ, որ ուղղակի կապ ունենա «միտք» երեւույթի հետ»,- գրել է Դանիելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ