02 12 2020

Սա բացահայտ զրպարտություն է․ Բագրատ Եսայանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության

Սա բացահայտ զրպարտություն է․ Բագրատ Եսայանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․

«Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴաշնակցության անդամ լինելու հանգամանքը։

Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։ Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։

Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելիւ համար, որևէ մեղաերանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։ Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ