Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում հրաարակել է լուսանկար՝ «Ստեփանակերտ, մեր օրեր» վերառությամբ: Լուսանկարում «Դավաճան» գրությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ նետված աղբամանում:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել այն վերածել ֆլեշմոբի:
«Առաջարկում եմ Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»,- գրել է Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը