01 12 2020

Ադրբեջանը հայտնել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին

Ադրբեջանը հայտնել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին

Ադրբեջանը հաստատել է իր մտադրությունը փոխանակել գերիներին Հայաստանի հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն ընդգծել է, որ իրենք կապի մեջ են Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ՝ մարտական գոտում անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցերով:

Բացի այդ, գերատեսչությունը մեկնաբանել է այն լուրերը, թե Բաքվում զորահանդեսին կանցնեն հայ ռազմագերիներ.

«Մենք հայտարարում ենք, որ ռազմագերիների ցուցադրությունը, նրանց նվաստացումը բնորոշ չէ ադրբեջանական ժողովրդին և մեր բանակի որակին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ