Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է 2018-ի իշխանափոխությանը հաջորդած ընթացքն ու Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Արցախի հարցում արած հայտարարությունները։
Տեսանյութում առկա են նաև կադրեր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններից, որոնք ուղեկցվում են ներկա իրադրության կադրերով՝ զոհեր Արցախում, գերիների ու անհետ կորածների հարազատների բողոք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը