30 11 2020

Ցուցարարների վրա հարձակվողների թվում եղել է Կենտրոնի թաղապետի մայրը․ Ռուբեն Մելիքյան

Ցուցարարների վրա հարձակվողների թվում եղել  է Կենտրոնի թաղապետի մայրը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների վրա հարձակվածների թվում եղել է Կենտրոնի թաղապետի մայրը։

 

«Ի գիտություն իրավապահների։

Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։

 

Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,-գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստներն այսօր  հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ