Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգադավը նոր շարադրություն է գրել՝ "Ինչու՞ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա" թեմայով
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավ Նիկոլն առավոտյան մի նոր շարադրություն է տեղադրել իր էջին՝"Ինչու՞ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա" թեմայով... Ինչպես միշտ պրիմիտիվությամբ աչքի ընկնող Նիկոլն այս անգամ էլ իր "բարձունքի" վրա էր... Շարադրության գլխավոր նպատակն՝ իր երկրպագուներին համոզել էր, որ իրենց լավ ոչ ոք չէր կարող բանակցել Մոսկվայի հետ, քանի որ ինքը օրը 5-6 անգամ խոսում էր Պուտինի հետ ու այն, որ նախկին նախագահներին համապատասխան լիազորություններ չի տվել...
Հուսանք, Տեր-Պետրոսյանն էլ, Քոչարյանն էլ կարձագանքեն Նիկոլ Անհողի այս գրառմանը...
Հիշեցնեմ, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները տարբեր պատճառաբանություններով չմեկնեցին Մոսկվա...
Համոզված եմ՝ և՛ Տեր-Պետորսյանը, և՛ Քոչարյանը չեն մեկնել Մոսկվա, քանի որ հասկացել էին՝ ինչ էլ ապագայում լիներ,Նիկոլն ամբողջն իրենց վրա էր բարդելու...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը