30 11 2020

Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում. Արփինե Հովհաննիսյան

Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նապկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի՝

1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր եւ դատախազի, իր եւ զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Որոնք ի դեպ հանցանքներ են։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին ֆեյսբուքը։

 2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղը իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականը իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։

 3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից: (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները Պուտինի հետ ու նաեւ Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։

 Ասածս ինչ է, այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Մեկդ ասեք, մի խոսի՜ր քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ