29 11 2020

25 օր ա՝ ես պառկած եմ կորոնավիրուսով, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք․ Սամվել Ալեքսանյան․ Armlur.am

25 օր ա՝ ես պառկած եմ կորոնավիրուսով, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք․ Սամվել Ալեքսանյան․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշի միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» համակարգիչները և սպառնացել է  Mediaport-ի թղթակցին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի հետ` պարզելու միջադեպի մանրամասները եւ նրա կապը «ֆեյքերի ֆաբրիկայի» հետ:

– Էլի ինձ հիշեցի՞ք: Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ: Ես էն անգամ էլ ասեցի` ֆեյսբուքներում չկամ, ինձ մի խառնեք տենց գործերի մեջ:

– Իսկ «Մեգամոլ» գնացե՞լ եք, համակարգիչ հանե՞լ եք ինչ-որ սենյակից ու տեղափոխել ԱԺ համարանիշներով ավտոմեքենան:

– Ասում եմ 25 օր դուրս չեմ եկել տանից, ասում ես այսօր «Մեգամոլ» գնացե՞լ ես: Ոչ: Էլ ոնց ասեմ՝ ոչ: Համ էլ մի հատ տրամաբանական հարց. ես համակարգիչ պտի վերցնեմ սենյակից, իջացնեմ ավտոյի մեջ դնե՞մ: Դուք էդ տեսարանը ո՞նց եք պատկերացնում: Մի հատ մտածեք էլի, որ սուտը ուզում եք կարեք վրես (անձամբ քեզ նկատի չունեմ, էդ տարածողներին): Էլ բան ու գործ չունեմ կամպյուտր տանեմ բերե՞մ: Ամոթա ազիզ ջան, թարգեք տենց բաներ տարածել: Կամ սուտ ասելուց գոնե նենց բան ասեք, որ հավատալու լինի: Հիմա` հանգիստ թողեք բուժվեմ, հաջողություն:

Հավելենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը քիչ առաջ հերքել է տեղեկությունը` հայտնելով, որ նման համարանիշներով ավտոմեքենա ԱԺ-ում չկա:

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ