27 11 2020

Այս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ 3 ռեժիմները՝ իրար գումարած․ Իշխանյան

Այս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ 3 ռեժիմները՝ իրար գումարած․ Իշխանյան

«Այդ ամենը շատերը, չգիտես ինչու, չեն նկատում, օրինակ՝ Սու-30ՍՄ-երի գնման հետ կապված պատմությունը: Կամ ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց ծխախոտային մաքսանենգության հարցով: Մեղադրում էին Սերժ Սարգսյանին, ում եղբայրը պատգամավորական մանդատ ստացավ, սակայն չեն նկատում, որ ներկայիս քաղաքական էլիտայի ընտանիքները համալրել են խորհրդարանը:

Քննադատում էին Մանվել Գրիգորյանին, ով իր որդուն նշանակեց Էջմիածնի քաղաքապետ, սակայն նույնն արեց Սասուն Միքայելյանը Հրազդանում-խմբ: Նախկին իշխանությունները՝ լինելով կոռուպացված, ազատագրեցին Արցախը, այն դեպքում, երբ ներկայիս իշխանություններն Արցախը հանձնում են: Օրինակ, Յուրի Խաչատուրովը եւ շատ այլք, համաձայն են, որ եթե հանցանք են գործել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սակայն ուսումնասիրելով Խաչատուրովի գործը՝ մի եզրակացություն ես անում՝ գործը «կարված է սպիտակ թելերով»: Այդ պատճառով նախքան գնահատականներ տալը, պետք է սպասել դատարանի որոշմանը:   

Սակայն մենք դրա մասին էլ ենք մոռացել: Եթե ես երկրի ղեկավար լինեի եւ գրանցեի նման ձախողումներ, հանձնեի երկրի կեսը՝ կորցնելով 5000 մարդու կյանքերը, ապա ես կգնդակահարեի ինձ: Այդ հարցը բարոյական հարթության վրա է»,-նշեց նա:

Իշխանյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք կրկնել ասորիների ճակատագիրը, որոնք կորցրել են իրենց պետականությունը եւ ցրվել ամբողջ աշխարհում:     

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ