27 11 2020

Մարդը ասեց ու արեց․ Արցախի հարցը լուծեց այնպես, որ ձեռնտու լինի Ադրբեջանին․ Մարգարիտ Եսայան



Մենք պարտվեցինք, որովհետև մենք խաբված ազգ և խաբված պետություն ենք։ Այն  ուժը, որ այսօր ՀՀ-ում զավթած պահում է իշխանությունը, հենց այդ նպատակով բերվել էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Մենք մշտապես ասել ենք, որ այս իշխանափոխությունը անմիջական կապ ունի Արցախի հիմնախնդրի հետ և ցավալիորեն ապացուցվեց, որ թիվ մեկ նպատակը Նիկոլի և Նիկոլիզմի և նրա թայֆայի Արցախի խնդիրը ոչ հայանապաստ լուծելն է, որովհետև նա ճիշտ էր ասում, նա Հայաստանի միակ ղեկավարն էր, որ պատրաստ էր Արցախյան հարցը լուծել այնպես, որը ձեռնտու լինի Ադրբեջանի համար, մարդը ասեց ու արեց»,- ասաց Եսայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ