Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան դուխով տղա ես, էն որ ճակատիդ մեխած նստում, ելույթներ ես ունենում, հլը Դու կարո՞ղ ես Երևանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գալ, գիտես՝ քեզ ինչ կանեն, և ճիշտ կանեն, որովհետև Դու գլխակեր ես, դու կերար 5000-ից ավելի երեխու գլուխ, մոտ 10 000 -ի հաշմանդամություն պատճառեցիր, էլ չեմ ասում, որ մեր հայրենիքը զիջեցիր թշնամուն։ Եվ այդքանից հետո ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև ինչ-որ կադրային փոփոխություններ է անում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Իրավիճակն այնքան վատ է, որ Ալիեւը, ում ամբողջ աշխարհում ծաղրում են իր ընտանիքի կերպարի համար, հիմա ծիծաղում Նիկոլ Փաշինյանի վրա»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը