Հայաստանում՝ զորամասի տարածքից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի դի՝ առանց բռնության նշանների։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի դին հայտնաբերել է ծառայակիցը՝ զորամասի տարածքից դուրս գտնվող բնակավայրում։ Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Այժմ կատարվում է հետաքննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը