Այդ մոտեցումը շատ ճիշտ ու արդարացված է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը գումար փոխանցելու հանգամանքին:
«Կա պարզ պատճառ՝ մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին ինչ նպատակներով է, իսկ հիմնադրամը ինքն ուղիղ իրավունք և այդպիսի գործիքակազմ չունի այդ գումարն ուղիղի ծախսել այն նպատակով, ինչ նպատակով ծախսվել է: Կարծում եմ, որ սրանից ավել փակագծերը պետք չէ բացել, որովհետև եթե մենք հիմա ստիպեինք, որ հիմնադրամն այդ գումարով իքս սպառազինություն գներ, դա անթույլատրելի է, այսինքն կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որը այդ ամբողջ գործընթացը կառավարում է: Ու շատ նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն արդեն ինքն է որոշում, թե ինչպես գումարը ծախսի, ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ, այլ տարբերակ չէր կարող լինել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը