26 11 2020

Կառավարության անգործության պատճառով չպետք է շարունակվեն սահմանափակումները. Գորգիսյան



Հաշվի առնելով, որ այլևս ռազմական դրություն հայտարարելու մեջ նշված հանգամանքները չկան, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է արտահերթ նիստ, որտեղ առաջարկվում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը։ Ազգային ժողովում ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Փաստորեն մենք ունենք իրավիճակ, որ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը արդեն փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ, իսկ այդ սահմանափակումերը վերաբերվում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատություն, հավաքների ազտաություն և այլ։ Այս ամենը դեռ սահմանափակ է մնում և դա ունենում է բացասական հետևանքներ նաև տնտեսության  տեսանկյունից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ