Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞, քաշաթաղցիներին ինչ որ մեկը մարդավարի կասի՞, թե այդ մարդիկ ինչ անեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը. միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։ Այն նույն Բերձորի հարցն է դեռ քննարկվում, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։ Փաստորեն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն ստորագրողը, ով Արցախի տարածքի ահռելի մասը հանձնեց Ադրբեջանին, նույնիսկ դա չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Իսկ մարդիկ դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն, ունեցվածքը տեղափոխե՞ն, թե՞ ոչ։ Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն։ Չեք մարսելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը