25 11 2020

Բաքուն Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է «թղթի սովորական կտոր»

Բաքուն Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է «թղթի սովորական կտոր»

Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը համարում է թղթի սովորական կտոր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը:

«Նախ և առաջ կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թուղթ: Հանուն նեղ քաղաքական ամբիցիաների ընդունված այս թղթի կտորը, միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի կոպիտ խախտման հետ մեկտեղ, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների եւ օբյեկտիվ գործունեության վերաբերյալ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»,- ասել է Հաջիեւը:

Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ