24 11 2020

Կարելի է չէ՞, ուսումնասիրել՝ 25 տարում ովքե՞ր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ. Ջուլֆալակյան

Կարելի է չէ՞, ուսումնասիրել՝ 25 տարում ովքե՞ր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ. Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ու նորից նույն հարցը.

ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում...

կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ո՞վքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ(ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ու՞մից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի...

Մտածենք։

Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչն ենթադրում է վեր լինել անձնականից(առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական/ կուսակցական գործչից։

Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ որ պաշտոն տալ։ Այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։

հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ