24 11 2020

Մենք պետություն ունե՞նք, ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ․ Թագուհի Թովմասյան

Մենք պետություն ունե՞նք, ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

․ «Համացանցում օրերս հայտնվող կադրերը մեկը մեկից սահմռկեցուցիչ են: 21-րդ դարում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյության պայմաններում, արցախցի մեր հայրենակիցները միայնակ ու կարելի է ասել անտեր վիճակում հայտնվել են ադրբեջանցիների դեմ: Գիշերային չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ 121 բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանին, կարծում էի՝ գոնե այդ հանձնման գործընթացը կազմակերպված կիրականացվի, պատերազմի տարերայնությունը, թափթփվածությունը այլեւս չեն իշխի մեզ: Բայց ոչ, հայը իր տունն է դատարկում, ադրբեջանցին ծաղրում է նրան՝ իր տան բակում նկարահանում տնից փախուստը, մյուսին գերի է վերցնում, հետո խաղ անելով վերադարձնում, երրորդը անձամբ շնորհակալություն հայտնում ադրբեջանցուն, որ թույլ է տալիս իր իրերը դուրս հանել տանից:

Խիստ մտահոգիչ իրավիճակ է։ Մենք պետություն ունե՞նք։ Ո՞ւր են մեր պետական կառույցները։ Ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ։ Ու՞ր են մեր փրկարարները, խաղաղապահները, ոստիկանները, ուժայինները․.․Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է։ Հ.Գ. Լուսանկարում արցախցին շնորհակալություն է հայտնում ադրբեջանցի համազգեստավորից, որ թողնում է իր տան իրերը դատարկել: Ստոպ կադրը՝ տեսանյութից: Ամաչում եմ…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ