24 11 2020

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 18:00-ին

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 18:00-ին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին:

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ