23 11 2020

Նախկիննե՞րը թույլ չեն տվել զորահավաք կատարել, նախկիննե՞րն են ստիպել շոու-ծրագրով պատերազմ վարել․ Վարոսյան

Նախկիննե՞րը թույլ չեն տվել զորահավաք կատարել, նախկիննե՞րն են ստիպել շոու-ծրագրով պատերազմ վարել․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Քանի որ «նախկիններ» բառից բացի իրքայլական ժեխը ուրիշ բան չսովորեց, էսօր դրանց ինտելեկտի հավաքական մարմնավորում, մի քանի հարյուր հրանոթի արկի գնի պարգևովճար լափած Լենա Նազարյանը լեզվական փորլուծության հերթական արտազատման ընթացքում արտաթորել է, թե նախկինները գիտեին իրենց գլխին ինչ էին կոտրելու, այդ պատճառով էլ իրենց կոչում էին հողատու...

Տո այ անասուննե՛ր, նախկիններն ե՞ն բանակի մարտական միավորները կրճատել 2 տարում ու կրկնակի ավելացրել ՊՆ կաբինետային առնետների հաստիքները, նախկիններն ե՞ն որոշել նորմալ ՀՕՊ, ՌԷՊ համակարգերի ու նոր Սմերչի փոխարեն Հորդանանի անապատներից միլիոնավոր դոլարների ժանգոտ ժեշտ առնել, նախկիններն ե՞ն ֆեյսբուկում մի քանի անասուն լայք ապահովող նկարների համար ՍՈւ 30 անպետք, անզենք ինքնաթիռներն առնել, նախկիններն ե՞ն ձեզ ստիպել ամառը Բայրակթարների գործարքներից հետո էշի ականջում քնել, նախկիններն ե՞ն ձախողել օգոստոսից անհրաժեշտ զորահավաքը, երբ թշնամին արդեն դա բացահայտ էր կատարում, նախկիններ ե՞ն ստրատեգիական դաշնակիցների հետ հարաբերություններ փչացրել, նախկիններն էի՞ն Նիկոլի անգլի դասատու (ընդ որում արդյունքից երևում է, որ անտաղանդ) Մակունցին լիազորել դատողություններ անել, թե Թուրքիան կոնֆլիկտին չի մասնակցելու, նախկիննե՞րը թույլ չեն տվել պատերազմի ժամանակ զորահավաք կատարել, նախկիններն ե՞ն ստիպել, որ կամավորական ջոկատների շոու-ծրագրով պատերազմ վարեք, նախկիններն ե՞ն բերել բանակի կառավարման կենտրոն պատահական կնանիքի խցկել, նախկիններն ե՞ն Արծրունի դագդիգագան տեքստերը գրել, նախկիններն ե՞ն պատերազմի ընթացքում գնացել առաջնագիծը ձեր ֆրակցիայի նման բարդակի վերածել...

Չեք պլստալու, իմացեք, ինչքան էլ նախկին-նախկին երգը երգեք, միևնույն է` անասուն առ անասուն պատասխան եք տալու»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ