23 11 2020

Վաղարշակ Հարությունյանը մեղադրում էր Մեղրին հանձնելու մեջ, իսկ հիմա ինքը հանցակիցն է Զանգեզուր հանձնելուն․ Շիրինյան



Ես հակված չեմ մտածելու, որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունից վախենում է։ Նրան բերել են, թե ով է բերել պետք է այս շղթան բացահայտվի։ Նիկոլ Փաշինյանի կեղտոտ արյունը թափելու մտադրություն որևէ մեկը չունի, պետք է կարողանանք  հասկանալ՝ որտեղի՞ց եկան, ինչպե՞ս եկան, որտեղի՞ց են ստանում այս ազգատյաց քաղաքականությունը վարելու ազդակները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Ցավում եմ, որ մեր հասրակությունից մարդիկ կան, որ դառնում են հանցակիցը այս իշխանության։ Նախարարներ են նշանակվում․․․ Վաղարշակ Հարությունյանը, որ ժամանակին Երկրորդ նախագահ Քոչարյանը ուղղակի դուրս է շպրտել, երբ որ այն ժամանակ վնգստում էր, որ Քոչարյանը իբրև Մեղրին է հանձնում, հիմա արդեն իսկ փաստի առաջ ենք կանգնել, Զանգեզուրն է վտանգի առաջ կանգնել և նա հանցավոր իշխանության  հանցակիցն է դառնում, մյուս նախարարները ևս»,- ասաց Շիրինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ