23 11 2020

Փորձում են լռեցնել Մայր Աթոռի դիվանապետին․ «Փաստ»

Փորձում են լռեցնել Մայր Աթոռի դիվանապետին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ