ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ականազերծման միջազգային կենտրոնի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«ԼՂ-ում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը