Կարդում եմ, ՍՈԻ-երի գնման մասին վերլուծություններն ու դրանց հետ չեմ համաձայնվում։ Հիմնական կարծիքներն են, թե դրանք իբր բերվել են, որ վարչապետն ընդամենը «սելֆի» անի։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Իշխանյանը ՍՈւ-ի գնման հետ կապված մի շարք հարցեր է ուղղել վարչապետին և նախկին Պաշտպանության նախարարին․
«-Այդ ՍՈՒ-երը գնվել են պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությունի՞ց, գործարանային գներո՞վ։
Եթե այո, ապա ինչպես հասկանալ, որ ՍՈՒ-երի հետ Ռուսատանը չի վաճառել նաև համապատասխան հրթիռները նույնպես։
-Եթե այդ ՍՈՒ-երը չեն գնվել պաշտոնապես Ռուսաստանից, ապա ումի՞ց են գնվել։ Արդյոք, նույն այն «դելեցներից», ում մասին ակնարկում էր գեներալ Մովսես Հակոբյանը։ Եթե այո, ապա այստեղ պարզից էլ պարզ է, որ գործել է կոռուպցիոն մեխանիզմ, իր «ատկատներով»։
Այնպես, որ հարգելիներս, հավանաբար «սելֆին» ընդամենը կոռուպցիան քողարկող գովազդ է։
Եվս մեկ հարց վարչապետին․
-Դուք ասում էիք, որ եթե կառավարական ուղղաթիռն ու ինքնաթիռը պարբերական թռիչքներ չիրականացնեն, ապա ըստ «մասնագետների» կվերածվեն մետաղի ջարդոնի։ Եվ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը