21 11 2020

Ժողովուրդն իր սխալը պետք է ուղղի, ինչպես բերեցին, այնպես էլ պետք է հեռացնեն. Միքայել Մելքումյան



Աշխարհում այդպիսի փորձ չկա, որ պարտված երկրի ղեկավարը շարունակի ղեկավարել, որովհետև նա այդ ուժը չունի: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Նիկոլ Փաշինյանը բարոյապես և տարբեր առումներով ընկճված է և պարտված ղեկավարի հետ նաև այլ պետություններ արժանապատիվ բանակցություններ ու հարաբերություններ չեն վարի, շատ բարդ կլինի: Մենք բոլորս այս ժողովրդի մասնիկներն ենք և ամենքս մեր ուղեղում արձանագրում ենք, որ այս պարտությունը կապվում է հենց Նիկոլ Փաշինյանի անվան հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ