19 11 2020

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված ՌԴ դերն ու ջանքերը

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված  ՌԴ դերն ու ջանքերը

Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են ՊՆ-ից։ Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը և պարգևները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ