Մարդկանց խաբում են, որ այստեղ նախկիններն են պայքարում հանուն իշխանության դա այդպես չէ։ Մի ամիս առաջ ասում էին հաղթելու ենք, այսօր մարդիկ անտուն են մնացել։ Այս երկրի և կառավարության հետ ոչ ոք այլևս հույս չի կապում, սա անկանխատեսելի և անադեկվատ մարդկանց կառավարություն է։ Ազատության հրապարակում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Կամ վարչապետը հեռանում է, կամ մենք չենք ունենում պետություն և վարչապետ։ Այստեղ քաղաքական ուժերի խնդիր չկա, միգուցե սկզբնական օրերին նախաձեռնողները քաղաքական ուժեր էին, բայց հիմա նկատելի է, որ այստեղ մեծ մասն ապաքաղաքական մարդիկ են։ Եվ ամենակարևորը մենք դեռ տաք ենք՝ չենք զգում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը