Պատերազմի սկզբից 4 օր հետո Գլխավոր Շտաբի պետն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ «2 - 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
Շտաբի պետի այս հաղորդումից շուրջ 20 օր հետո Փաշինյանը մերժում է պատերազմը դադարեցնելու իրատեսական փաստաթուղթ (այս մասին ՌԴ նախագահը մանրամասն խոսեց երեկվա ելույթի ընթացքում)։ Այս քայլը պատճառ է դառնում բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։
Հարց 1. Ու՞մ հետ է քննարկել այս որոշումը վարչապետ Փաշինյանը։ Էլ ո՞վ է կիսում Փաշինյանի հետ այս ճակատագրական սխալի պատասխանատվությունը։
Հարց 2. Այս բացահայտումների մասին տեղեկանալով՝ Իմ քայլը խմբակցությունը պատրաստվու՞մ է կիսել Փաշինյանի հետ պատմական պատասխանատվությունը։
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը