17 11 2020

Պուտինը պատմել է Ալիևի հետ Փաշինյանի պատճառով տապալված բանակցությունների մասին



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия1-ին տված հացազրույցում պատմել է, որ հոկտեմբերի 19-20-ին հնարավոր էր արդեն կանգնեցնել պատերազմը:

«Ինձ հաջողվեց համոզել Ալիևին (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ.), որ նա կանգնեցնի պատերազմը: Պայմանն այն էր, որ փախստականները պետք է վերադառնան, այդ թվում` Շուշի` ռուս խաղաղապահների առակյության պայմաններում: Սակայն, ինձ համար հանկարծակիորեն, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց այդ տարբերակից»,- պատմել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ տվյալ փուլում մարտական գործողությունների դադարեցումը կհանգեցներ Հայաստանի համար ոչ էական տարածքային կորուստների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ