Հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդիկ, որոնք մակերեսային պատկերացում ունեն այս կամ այն թեմայի մասին էսօր հատկապես դարձել են ավելի վտանգավոր, քան ոչինչ չիմացողները։ Խաբելը՝ հերոսություն, պատիվը, թասիբն ու ամոթը՝ պայթած գաղափարներ, իսկ հայրենիքն իր քաղաքներով՝ դժբախտ ու դժգույն, որոնք ինչպես պարզվեց այլևս պետք չեն:
Ու էս տեմպերով հասնում ենք վերջին՝ վատագույն վերջին:
Դե, վերջն է էլի, երբ հասարակության մի ստվար զանգված՝ ստի, պսևդոհայրենասիրության, անիմաստ «դուխի», անհեռանկար «հաղթելու», տարատեսակ կեղծ արժեքների ու ամբոխային կառավարման համապատասխան գործիքակազմի ներքո, անադեկվատին ու սրբություն չունեցողին՝ դեռևս որպես անթև հրեշտակ բարձրացնում է երկինք, փոխարենը՝ կուռքի կողմից ստանալով մեղադրանքներ, յուրաքանչյուր անհաջողության ու ձախողման համար: Մեղադրանքներ՝ նրանց, ում շնորհիվ հասել է աթոռին: Իսկ հրահանգը մեկն է ՝ կազմակերպել ու իրականացնել նոր բախումներ... բայց իր վերջն էլ հեռու չէ. սերմանված ատելության ալիքը իր դեմ է թարս շուռ գալու:
Ուշադրություն դարձրեք վաղուց ձեռագիր դարձած նրա հոգեկան անկայունությանը, հետևեք վերջին 2,5 տարվա ընթացիկ զարգացումներին՝ ելույթներին, լայվերին ու հարցազրույցներին, ամեն մի ասածի ու խոսքի տակ սուտ ու ատելություն է:
2,5 տարի… «սկանդալային», բայց այդպես էլ չբացահայտված կոռուպցիոն սխեմաներ, հնարավոր բալադների, համացանային ակտիվ ֆեյքերի ու մարգինալ ամենատարբեր երևույթների միջոցով աղճատվածության ու ատելության սերմանում ամենատարբեր ոլորտներում, կրթության ու գիտության մակարդակի համատարած իջեցում, կեղծ արժեքների քարոզ՝ փոխարենը երկրի ապակայունացում ու ազգային մտածելակերպ ձևավորող դրույթների վերացում:
Խառնել են ամեն ինչի տեղն ու դերը…
Հիմնականում գլոբալիստներից ու սորոսականներից կազմված քաղաքական խմբակը՝ «միջակության կանոն միջակության համար» հայտնի սկզբունքն առաջ է մղել կառավարման վեկտորն ուղղելով դեպի անկիրթ հասարակություն, քանի որ նույն այդ հասարակության շերտն ամեն բանի հավատում է, չի ընդդիմանում, հարմարվում եղածին ու շարունակում քարշ տալ իր անհայրենիք գոյությունը: Սա այն է, ինչը բանական աշխարհն անվանում է մարտնչող տգիտություն: Երևույթ, որի ականատեսն ենք, որն այս ընթացքում անընդհատ կրկնվում է ու չունի ոչ բանականություն, ոչ՝ տրամաբանություն:
Բայց չէ, դեռ շատերին թվում է, թե իրենք «հեղափոխություն» են արել ու ազատվել ստրկությունից ու անարդարությունից: Իսկ իրականում անարյուն, ձեռքերը վեր, սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը, տվել է անկայունություն, դավաճանություն, անարդարույթուն, ատելություն ու բռնապետություն:
Էս ազատության մասին էիք երազո՞ւմ: Ու սենց մինչև ե՞րբ…
Իսկ ո՞վ ասաց, որ մեր ուզածը խաղաղություն չէր կամ չէ, բայց դրա փոխարեն՝ «հաջողության» պատմությունը, թասիբի ու պատվի բացակայությամբ, ստի, քծնանքի ու մարտնչող տգիտության սիմբիոզով կերտածների պատվազուրկ պատմություն ու անփառունակ ապագա չենք ուզել:
Ու իրականում էս խաղաղություն էլ չէ:
Էսօր ավելի քան մոտ է թշնամին, երբ նախկինոմ սահմանը գծվում էր Արցախում ու սահմանամերձ էին Ջաբրայիլն ու Թալիշը, հիմա այդ սահմանները տեղափոխվել են Կապան ու Վարդենիս իսկ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք ու ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում:
44 օր տևած պատերազմի արդյունքում նույնիսկ շատ մարդկանց գիտակցությունը չփոխվեց, մենք միայն հետևանքներ ստացանք՝ Արցախի մեծ մասի կորուստ, իսկ արդյունքում բազմաթիվ զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ, ճանապարհ թշնամուն ՀՀ տարածք, անտուն հայրենակիցներ, Արցախի կարգավիճակի ու վերջնական խաղաղության բացակայություն, վատ հոգեկան վիճակ՝ սա այն է, ինչ մեզ փոխանցեց «Նոր Հայաստանի» իշխանությունը:
Խոնարումս արցախյան հերոսամարտի գեներալներին, ազատամարտիկներն, զինվորներին, մեր բոլոր զոհերին ու նրանց ընտանիքներին:
Եվ մինչ ոմանք ուրախանում են իբր ձեռք բերված խաղաղությամբ, ճիշտ կլինի պատրաստվեն նոր պատերազմի: Պատրաստվեն՝ ներառելով պետության հզորացման բոլոր հնարավոր գործիքներն ու ներուժը՝ գիտության, կրթության, առողջապահության…. մի խոսքով օգտագործելով ռացիոնալն ու դեպի զարգացում տանող մեթոդաբանությունը:
Ու քանի որ դեռևս անհույս է նրա ինքնակամ հրաժարականը, մինչ Ձեր «գերհզոր» պատասխանատուի հայտնի հայտարարությունը ՍԴ-ի ու ԱԺ-ի կողմից փաստաթուղթ դարձնելու Ձեր լիարժեք ու անվերապահ աջակցմանը, մի պահ ինքներդ Ձեզ հարց տվեք, հանուն ի՞նչի… ու էլի շարունակեք լայքել, սրտիկել, էժան մեկնաբանություններ թողնել ու անխնա տարածել Ձեզ հրամցվող հիմարությունները, մինչև մեր հայրենիքի կորստի վերջին մեխը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը