16 11 2020

Հայաստանում իշխանություն չկա․ Փաշինյանը ձևավորում է հրոսակախմբեր․ Վանեցյան

Հայաստանում իշխանություն չկա․ Փաշինյանը ձևավորում է հրոսակախմբեր․ Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահպանելուն Քրեական գործերի շարունակությունը հնարավոր է լինի նույն տրամաբանության մեջ:

Վանեցյանը նշեց, որ իրեն այսօր ԱԱԾ էին հրավիրել, որ հանրահավաքին չմասնակցի. «Հիմնավորում էին, որ լրացուցիչ հարցեր ունեն ինձ տալու, որը չկար»:

«Բայց իշխանությունն այլեւս գոյություն չունի: Ցավոք սրտի, Հայաստանում իշխանություն չկա: Նիկոլ Փաշինյանը հույսն այլեւս չի դնում իրավապահ համակարգի վրա, արդեն իսկ ձեւավորում է հրոսակախմբեր, որոնցով փորձում է սանձել քաղաքական ընդդիմախոսներին:

Երեկվա գրառումը, այսօր մամուլում հրապարակված բազմաթիվ նյութեր, տեսանյութեր ցույց են տալիս, որ այդ հրոսակախմբերը ձեւավորվում են: Բայց որեւէ մեկը չփորձի ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը բռնանալ կրիմինալի միջոցով:Ես ողջ կյանքս պայքարել եմ կրիմինալի դեմ, գիտեմ այդ պայքարի ձեւերը եւ միջոցները, ուստի կոչ եմ անում ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ ողջ իրավապահ համակարգին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ նման զարգացումներ թույլ չտալու համար:

Եթե իրավապահ համակարգն ի զորու չէ նման գործողություններ իրականացնել, կամ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տալիս, ուրեմն մեր իրավապահ համակարգը պետք է անհմապ միջոցներ ձեռնարկի, քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ կանչի պատասխանատվության»,-ասաց նա:

Դիտարկմանը որ Փաշինյանն ասել էր՝ ռազմական դրության պայմաններում ինքն իրավունք ունի հասարակական կարգի ապահովման համար զինված ուժերը ներգրավելու, Վանեցյանն ասաց. «Թող փորձի, տեսնենք ինչ արդյունք կլինի: Կլինի այն արդյունքը, որ զինված ուժերը կգան, կմիանան մեզ եւ կխոսեն Նիկոլ Փաշինյանի դեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ