Վարչապետի որևէ հայտարարություն այևս չի կարող կարևոր լինել։ Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ցանկացած գնով պահել իխանությունը»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրենց չի հաջողվելու ընդդիմադիր քաղաքական ուժերին ներքաշել իրենց սադրանքների մեջ, ԲՀԿ-ն որևէ սադրանքի չի տրվելու, թույլ չեն տալու, որ հանրությանը ներքաշեն պրոբակացիաների մեջ։
«Մեզ փոխանցել են, տեղեկատվություն էլ կա մամուլում, որ որ վաղն Ազգային ժողով են մուտք գործելու զինվորական հանդերձանքով մարդիկ, որոնք զինվել են կառավարական ամառանոցում, ու երբ մեկնարկի ԱԺ նիստը, փորձելու են ԱԺ ներսում սադրանք, պրովակացիա, խժդժություն հրահրել։ Հրավիրում են ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, գլխավո դատախազի ուշադրությունը այս տեղեկատվության վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը