15 11 2020

Ադրբեջանը Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 25-ը

Ադրբեջանը Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 25-ը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը համաձայնել է, որ հայկական կողմն ազատի Քելբաջարի շրջանը մինչ նոյեմբերի 25-ը: Այդ մասին հայտնում է ТАСС-ի տելեգրամյան ալիքը:

Ըստ Հաջիևի, Աղդամի շրջանը, ինչպես պլանավորված էր, կազատվի մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը `մինչև դեկտեմբերի 1-ը:

«Հայաստանի իշխանություններն այս խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար հզորությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, հետաձգման իր համաձայնությունն է տվել:

«Քարվաճառը լքող հայկական զորքերի և խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը ամբողջությամբ վերահսկվելու է: Այնտեղից Հայաստան տանող ճանապարհը բավականին նեղ է, ծանրաբեռնված», - ասել է Հաջիևը:

Նա հստակեցրել է, որ այս ճանապարհին հայկական կազմավորումների և բնակչության ելքի գործընթացում լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացել:

«Միևնույն ժամանակ, հայկական կազմավորումների դուրսբերումն Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որը նախկինում հաստատվել էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից», - նշել է Հաջիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ