15 11 2020

Սա դասական քաղաքական հետապնդում է Աշոտ Մինասյանի նկատմամբ. Դավիթ Շահնազարյան



Դատարանից որևէ սպասելիք չունեմ և կարծում եմ, որ դատարանն Աշոտ Մինասյանի կալանքը կհաստատի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Սա Հայաստանում սկսված քաղաքական բռնաճնշումների, ռեպրեսիաների շղթայի մի կարևոր օղակ է: Աշոտ Միանասյանն այն անձնավորությունն է, որ իր ողջ կյանքով ապացուցել է, որ ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին: Պատերազմի առաջին օրվանից ինքն իր ջոկատով գտնվում էր առաջնագծում և դա եղել է հարավում միակ դիրքը, որը մնացել է անառիկ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ