@Military_arm տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։
Աղբյուրը նաև փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ ՊՆ պաշտոնյաները զբաղվել են Թուրքիային զենք վաճառելով Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար։
Պաշտպանության նախարարությունը տեղեկատվությունն ու փաստաթղթերի իսկությունը դեռևս չի մեկնաբանել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը