Պատմության մեջ ղեկավար չենք ունեցել, որ երկրի 25 տոկոսը հանձնի ու գնա
Ես կասեմ մահասարսուռ փաստեր, որոնք վկայում են, որ եղել է մտածված դավաճանություն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, Պատմության մեջ ղեկավար չենք ունեցել, որ երկրի 25 տոկոսը հանձնի ու գնա իսկ այս օպերացիայի թիկունքում կանգնած է Մեծ Բրիտանիան։
Բագրատյանի խոսքով արևմուտքն իր դեմքը ցույց տվեց, երբ Մեծ Բրիտանիան դեմ քվեարկեց այն որոշմանը, որով պատերազմը պետք է կանգնեցվեր:
«Երեկ արդեն նյութեր են հրապարակվել, որ ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի հետախուզության կողմից, ղեկավարի կողմից, որ արքայազն Չարլզի լավագույն ընկերն է: Չարլզի մի լավագույն ընկերն էլ Հայաստանում է: Այսինքն Գունավոր հեղափոխության ծիծեռնակը եղել Արմեն Սարգսյանը։ Նիկոլը շարունակել է: Այս քաղաքական գործընթացների արդյունքում մենք սկսեցինք վարկաբեկել Ռուսաստանին: Փորձը ցույց տվեց, որ մեր թիկունքին չկանգնեց որևէ մեկը, ու եթե Ռուսաստանը մեզ չօգներ, պատերազմը 7 օրից ավարտվելու էր՝ մեր լիակատար պարտությամբ։ Սկսկեցին հին կռված տղաների զինվորկաան վերնախավի հաղթանակ տարածներին ներել՝ Խաչատուրով, Օգանովսկի…»:
Նախկին վարչապետը անդրադառնալով սպառազինությանը նշեց, որ դ եռևս 2016 թվականին զգուշացրել են, որ հակառակորդը ունի 5-րդ սերնդի զենքեր․ «Իսկ 2020 թվականի հունվարին օրինակ 140 միլիոն դոլարով գնվում է 4 ՍՈՒ 30 ինքաթիռ, հարցնում ես այդ ինքնաթիռներն ինչու ես առել, մենք ում վրա ենք գրոհելու, մեր վրա են գրոհելու․․․ Այդ ինքնաթիռներն էլ գնվել են առանց ռակետների, առնաց խփելու միջոցներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը