Այս ամենից կարելի էր հնարավորինս խուսափել, եթե իշխանության գլխին կանգնած մարդը մտածեր ոչ թե իր աթոռը պահելու և լայքեր հավաքելու մասին, այլ մտածեր պետության անվտանգությանը ծառայելու մասին: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր պահանջը հետևյալն է՝ նա պետք է հրաժարական տա, որովհետև այլևս ի վիճակի չէ և ապացուցել է, որ ի վիճակի չէ ապահովելու հայ ժղովորդի, հայության, Արցախի ու Հայաստանի անվտանգությունը և բարոյական իրավունք էլ չունի: Մի մարդ, որը հայտարարում էր, որ ինքը ցանկացած որոշման նախագիծ կքննարկի հայ ժողովրդի հետ հրապարակում, էդ 2 մլն 999 հազար 999 վարչապետերին առհամարհելով ծածուկ, գաղտնի, գիշերային պայմանագիր ստորագրեց, ո՞ւմ էր հարցրել, էլ չեմ ասում, որ 44 օր շարունակ խաբել է ժողովրդին՝ հաղթելու ենք, հաղթելու ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը