13 11 2020

Հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է. «Իմ ձայնը» նախագիծ

Հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է. «Իմ ձայնը» նախագիծ

Փաշինյանի իշխանությունը ստացել է «դավաճան» պիտակը. այն երբեք չի ջնջվելու, այն ստանալու է պատմագրական նշանակություն։

Դավաճան իշխանությունից տարանջատվելու, ինքնակամ հրաժարականների վերջնաժամկետը սպառվում է։ Հաշված օրեր հետո այդ հրաժարականները որակավորվելու են պարզապես որպես մորթապաշտության ակտ։ Առայժմ կա հնարավորություն՝ տարանջատվելու, չդնելու սեփական անհատական կնիքը աղետի տակ։ Խոսքը վերաբերում է.

1. Իմ քայլի 88-ին։ Պետք չէ սրա-նրա միջոցով հարցնել կամ փոխանցել, որ ուզում եք դուրս գալ խմբակցությունից. պարզապես արեք դա։ 1-2 օր դեռ կա հնարավորություն՝ դա անելու և մարդ մնալու։ Դրանից հետո արված քայլերը հաշիվ չեն լինելու։ Դրանից հետո դուք հավերժ մնալու եք թիմի անդամ։

2.ԱԳՆ ղեկավարկազմ՝ նախարար, տեղակալներ. ընդամենը պետք է ինքներդ ձեզ մեկ հարց տալ՝ դուք կիսու՞մ եք Փաշինյանի հետ Արցախի հանձնման պատասխանատվությունը։ Եթե ոչ, ապա հրաժարական տվեք, և հաջորդ իշխանության մեջ ունեցեք ձեր արժանապատիվ տեղը, եթե կիսում եք կատարված ողբերգականության պատասխանատվությունը, ապա՝ գլուխներդ կախ շարունակեք սպասարկել։

3. Կառավարության անդամներ։ Թուղթը ստորագրված է ՀՀ կառավարության անունից, այսինքն՝ մասնավորապես ձեր անունից։ Դուք միայն հրաժարական տալով կարող եք տարանջատվել։ Ընդ որում դա պետք է անել այսօր։

4 Իրավապահներ. դուք այսօր, հենց հիմա պետք է որոշում կայացնեք, թե որպես մարդ և որպես հայ որտեղ եք։ Վաղը ուշ է լինելու։

 

«Իմ ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ