13 11 2020

Շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան

Շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։

Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:

«Վստահված էր հսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհրաժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։

Աննա Հակոբյանը նաև նշել է, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան, իսկ վերադառնալուց  հետո ջոկատը համալրելու է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ձեռք բերելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ