12 11 2020

Մտածեք ու անհապաղ ազատ արձակեք բոլորին, թուղթն էլ ձեր ձեռքը գրիչն էլ. Միհրան Պողոսյան

Մտածեք ու անհապաղ ազատ արձակեք բոլորին, թուղթն էլ ձեր ձեռքը գրիչն էլ. Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տխրահռչակ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրահավաք կազմակերպելու ու անցկացնելու դեպքի կապակցությամբ։

Այս քրեական գործով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ստեղծել է քննչական խումբ՝ 16 քննիչների ներգրավվմամբ ու քննչական խմբի ղեկավար է նշանակել էս օրը մոտեցնելու համար Հրայր Թովմասյանի նկատմամբ սանձազերծված խայտառակ գործընթացների քննչական խմբի ղեկավար Արմեն Ասատրյանին /ֆանտազիան էդքան ա/։

Քննչական խմբի անդամները, օրինակ Բագրատ Ադամյանը, արդեն իսկ սկսել են ձերբակալել Արցախի ու Հայաստանի հանձնման դեմ բողոքող անձանց...

Բագրատ ջան, Արմեն ջան, ա ինչի չէ Սասուն ջան, մի պահ կանգ առեք, մտածեք ի՞նչ եք պատասխանելու Ձեր երախաներին, թոռներին, մեր ընդհանուր ընկերներին /չնայած եթե կանգ չառնեք էլ ընդհանուր հաստատ ոչինչ չենք ունենա/ թե ի՞նչ էիք անում դուք երբ Հայաստանը հանձնում էին թուրքին...

Գիտեմ նաև, որ քննչական խմբի շատ անդամներ, այդ թվում Սասունը այս օրերին եղել են Արցախում ու հիմա մոտս լրիվ դիսոնանս ա, ոնց կարա էլի Արցախ պաշտպանելու զենքը ձեռքը վերցրած մարդը, հիմա Արցախը հանձնած մարդու աթոռը պաշտպանելու համար դրա դեմ պայքարողին ձերբակալի...

Մտածեք քանի ուշ չէ, քանի որ դուք օգնում եք Արցախը հանձնողին և Ձեր բոլորի անուններն եմ հրապարակելու

Հ. Գ. Արցախը հնաձնողին անձանց բերման ենթարկելով օգնում են ԱԱԾ «Ա» վարչության սպաներ /թող որ «սպա» քամահրանքով չհնչի/՝

- Մ. Սարգսյանը

- Տ. Գրիգորյանը

- Ա. Պողոսյանը

ՄՏԱԾԵՔ ՈՒ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ ԲՈԼՈՐԻՆ, ԹՈՒՂԹՆ ԷԼ ՁԵՐ ՁԵՌՔԸ ԳՐԻՉՆ ԷԼ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ