12 11 2020

Իշխանությունը պատրաստ է ՀՀ-ում անջատել ինտերնետը. Արսեն Բաբայան

Իշխանությունը պատրաստ է ՀՀ-ում անջատել ինտերնետը. Արսեն Բաբայան

Ես տեղեկություն ստացա, որ այս օրերին ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը, ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Մարդ, ով ամեն օր «Ֆեյսբուք»-ում է, իր իշխանությունը չկորցնելու համար պատրաստ է անջատել ինտերնետը: Վստահեցնում եմ՝ չի հաջողվելու, ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները ոչ մի արդյունք չեն տալու, մենք՝ հայ ժողովրդի հետ թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը», - ասաց նա:

«Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից, մեր համոզմամբ, այս ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները նպատակ ունեն, որ անազատության մեջ պահել անձանց, քաղաքական ուժերի ղեկավարների այնքան ժամանակ, մինչև նրան կհաջովի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի  անդամ Արսեն Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ