11 11 2020

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին. Վիտալի Բալասանյան

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին. Վիտալի Բալասանյան

Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության բոլոր ծառայողներին,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,

ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.

Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ և ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:

Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները և բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:

2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ, քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք՝ մղեց Ադրբեջանին և Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:

Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:

Իմ մարտական ընկերներ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովողներ՝

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին և ուժ չկիրառել իր ազատ և անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:

Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ:

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,

Խնդրում, հորդորում և պահանջում եմ ողջ ուժերը և ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին, պաշտպանելով մեր Հայրենիքը:

Մենք կորցնելու հայրենիք չունենք: Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ