Ամեն մեկիդ անունը գրվելու է Արցախը հանձնողի կողքը:
Այս մասին Ազատության հրապարակում, որտեղ նախատեսվում է ժամը տասներեքին հանրահավաք, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ձեր երեխաները անիծվելու են, որ կործանեցիք այդքան երեխու գլուխ, այդքան օջախ մարեցիք, ամոթ ձեզ, անիծված լինեք դուք, պիղծ արարածներ, թուրքին հայրենիք վաճառողներ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մենք կմեռնենք, բայց մեր անունը չի մնա պատմության մեջ որպես Արցախը հանձնողին սատարող: Նա նշեց, որ իշխանությունը հիմա էլ ուզում է քաղաքացիական պատերազմ հրահրել` հային հայի դեմ հանելով: Անիծվեք դուք, ձեր երեխաները, որ սատարում եք Արցախը հանձնածին, Շուշիի բանալիները նվեր տվածին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը