11 11 2020

Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա. նրա հրաժարականն օրակարգային է․ «Վերնատուն»

Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա. նրա հրաժարականն օրակարգային է․ «Վերնատուն»

Հանուն Հայաստանի և Արցախի

Հարգելի՛ հայրենակիցներ

Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Նա անձնական պատասխանատվություն է կրում մեր ունեցած  մարդկային ու տարածքային լուրջ կորուստների համար։ Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա։

Տեղի ունեցածի պատճառները հրապարակային ու համազգային քննության առարկա պետք է դառնան։ Գերկարևոր խնդիր է նաև մեր երկրի ապագայի հարցը, որն այժմ վտանգված է։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։

Օրակարգային կետերն են՝

–հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին,

–ձևավորել ազգային նոր կառավարություն։

Հարգելի՛ քաղաքացիներ

Կոչ ենք անում մասնակցել վաղը՝ նոյեմբերի 11–ին, ժամը 13։00–ին Ազատության հրապարակում մեկնարկող համաժողովրդական հանրահավաքին և վճռականորեն մերժել մեզ կապիտուլյացիայի տարած իշխանությանը և տեր կանգնել ձեր արժանապատվությանը։

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբ

10.11. 2020թ․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ