10 11 2020

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումները:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կնքված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ եւ համապարփակ կարգավորման հասնելու համար:

Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարեւորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության մասին` հայտարարության մեջ նախատեսված մի շարք միջոցառումների իրականացման համատեքստում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ