Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Վարչապետին անվերապահ է (նշանակում է՝ չունեմ կասկած, միայն՝ ինքնահայեցում), պատասխանատվությունը՝ ընդհանուր, քանի որ ես Ազգային ժողովում կառավարող ուժի պատգամավոր եմ։
Սիրելի քաղաքացիներ, թող ձեր աջակցությունը լինի թեկուզ վերապահումով, «եթե»-ներով, «ինչու»-ներով ու «բայց»-երով։ Դրանք ունեն իրենց պատասխանները, որոնք եթե նույնիսկ չգիտեք այսօր, կիմանաք ժառ առ ժամ։
Ես նույնպես, խոնարհվում եմ, ծնկի եմ գալիս բոլոր զոհերի և նրանց հարազատների՝ ինչը նշանակում է մեր ողջ ժողովրդի առաջ։ Անհատական ցավը չենք կարող թեթևացնել, բայց հավաքականը կարող ենք կիսել՝ կրկնելով, որ ես, մենք մեր կյանքով պարտք ենք նրանց։ Հավերժ փառք մեր հերոսներին։
Իսկ անցած գիշերը շատ նման էր 2018 թվականի ապրիլի 17-ի գիշերվան։ Եվ մենք այն կհաղթահարենք նույն կերպ, միասին։
Արդեն իսկ խոսում եք, ինչպես միշտ խոսում եք, ողողեք երկիրը ձեր հույզերով, մտքերով, զայրույթով, աջակցությամբ, միմյանց նկատմամբ համերաշխությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը