Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, որը վերջերս այցելել է Արցախ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և ներկայացնելու ադրբեջանական հարձակումների հետևանքները, հարցազրույց է տվել իսպանական Բիլբաո քաղաքի Հանրային ռադիոյին:
Ինյառիտուն շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը կանգնած է Ցեղասպանության վտանգի առաջ, իսկ աշխարհն այլ ուղղությամբ է նայում»:
Բացի այդ, իսպանացի գործիչն ուղղակիորեն մատնանշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղավորությունը, որն, «այրում է իր շուրջն ամեն ինչ»:
«Փորձում են այնպես անել, որ ականատեսներ չլինեն՝ թաքցնելու համար իրողությունը: Տեսել ենք տեղահանվածների, վիրավորների, ինչպես նաև ականատես ենք եղել հարձակման ենթարկված հիվանդանոցների և շուկաների»,- ասել է պատգամավրը:
«Սա պարզապես կրոնական պատերազմ չէ: Ռազմական հանցագործություններ են տեղի ունենում: Բացի այդ, Բաքուն ավելի քան 2000 իսլամիստ գրոհայիններ է բերել Սիրիայից Արցախի դեմ կռվելու համար: Ռազմական հանցագործությունների պարագայում այս սցենարի դեպքում միջազգային հանրությունն արագ կարձագանքեր, սակայն Լեռնային Ղարաբաղի դեպքում աշխարհն ուրիշ կողմ է նայում»,- հավելել է Ինյառիտուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը