Գերմանական Bild–ի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոզհեյմերը «Թվիթեր»-ում կիսվել է BBC-ի լրագրող Օրլա Գուերինի գրառմամբ, որում լրագրողը ուշադրություն էր հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC–ի լուրերը Արցախում տեղի ունեցող արհավիրքների մասին «ֆեյք» նորություն անվանելուն։
«Միայն BBC-ն չէ, որ գիտի, որ նախագահը ստում է ևս մեկ անգամ։ Մենք էլ էինք այնտեղ երկու շաբաթով, տեսել ենք՝ ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի նախագա՛հ, կան բազում-բազում լրագրողներ, որոնք կարող են ապացուցել՝ Դուք ստում եք»,– գրել է գերմանացի խմբագիրը։
Նշենք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր Bild–ին հարցազրույց տալուց: «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- այդ ժամանակ գրել էր Ռոզհեյմերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը