09 11 2020

Պուտինը ռազմական խորհրդակցությունների շարք է սկսում

Պուտինը ռազմական խորհրդակցությունների շարք է սկսում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Զինված ուժերի և պաշտպանական համալիրի ղեկավարության հետ խորհրդակցությունների շարք կսկսի, ինչպես գրում է РИА Новости-ն, հաղորդել է «Россия 1» հեռուստաալիքը։ Ավանդաբար այսպիսի խորհրդակցություններ նախագահի մոտ անցկացվում են տարվա մեջ երկու անգամ Սոչիում՝ գարնանը և աշնանը։ Այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խորհրդակցությունների շարքը հետաձգվել էր։

Ինչպես հաղորդվել է, խորհրդակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով։ Դրանց ընթացքում նախատեսված է քննարկել, այդ թվում՝ քաղաքացիական արտադրանքի, օրինակ՝ քաղաքացիական տեխնիկայի համար պաշտպանական գործարանների օգտագործումը։

Պուտինը նաև կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ֆորմատով։ Գագաթնաժողովը պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում, սակայն կորոնավիրուսի պատճառով կանցկացվի հեռավար ռեժիմով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ